Իրանը հարվածներ է հասցնում Քուվեյթին. Խոցվել է ամերիկյան ռազմակայանի կարևորագույն օբյեկտներից մեկը


Միջազգային


Իրանական «Press TV» հեռուստաալիքը հայտնում է, որ Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ է հասցնում Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

«Քուվեյթում ԱՄՆ ռազմակայանները ենթարկվել են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներին», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Քուվեյթի բանակը հայտարարել էր, որ իր հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները։

«Press TV» հեռուստաալիքը նաև փոխանցում է, որ իրանցի զինվորականները խոցել են Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմակայանի կարևորագույն օբյեկտներից մեկը։

«Քուվեյթում ամերիկյան ռազմակայանի կարևորագույն օբյեկտներից մեկը խոցվել է», — ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ հարձակման ժամանակ կիրառվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։


Leave a Comment