Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը շուտով կվերանա. Լավրով


Միջազգային


ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը շուտով կվերանա։

«Տնտեսական առումով Եվրամիությունը, բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության պատճառով, կորցնում է իր առավելությունները։ Իներցիայով շարունակում են Եվրամիության անդամակցության ձգտել երկրները, մեր սերբ բարեկամները, իսկ այժմ՝ մեր հայ գործընկերները։ Վստահ եմ, որ նրանց այդ ցանկությունը շատ շուտով կվերանա», — ասել է Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։

Նա նշել է, որ Եվրամիությունն այսօր փոշիացնում է իր բոլոր տնտեսական առավելությունները։


Leave a Comment