ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Կանադան իր մոտեցմամբ ամենադժվար բանակցողն է։
«Շատերը հարցնում են, թե ում հետ է ամենադժվարը գործ ունենալը։ Չինաստա՞նն է։ Վիետնա՞մն է։ Ես ասում եմ՝ ոչ։ Իրականում՝ դա Կանադան է», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ երկու երկրների միջև առևտրում հավասարություն չկա, և Կանադան շահագործում է Միացյալ Նահանգները, քանի որ նախկին ամերիկացի առաջնորդները թույլ են տվել դա։
«Նրանք մեր կարիքն ունեն, բայց մենք նրանց՝ ոչ։ Նրանք տարիներ շարունակ շահագործել են մեզ, և ժամանակն է դադարեցնել դա», – ընդգծել է նա։
Ավելի վաղ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր՝ Օնտարիո լիճը վերանվանելով Ամերիկա։