Արտյոմ Կարապետյանն այլևս Տիգրան Ավինյանի մամլո խոսնակը չէ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամլո խոսնակ Արտյոմ Կարապետյանը հայտնել է աշխատանքից ազատվելու մասին։

Նշենք, որ Արտյոմ Կարապետյանը հեռուստահաղորդավար է, աշխատել է «Երկիր մեդիա», Հ2 և Հանրային հեռուստաընկերություններում, Ավինյանի մամլո խոսնակ է նշանակվել 2026 թվականի փետրվարի 5-ին։

Նա ֆեյսբուքյան էջում գրել է.

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար:

Այս կարճ ժամանակահատվածում արել եմ առավելագույնը՝ քաղաքապետի և քաղաքային իշխանության աշխատանքը օբյեկտիվորեն և հավուր պատշաճի լուսաբանելու, հետադարձ կապը ապահովելու համար, եղել եմ մաքսիմալ ազնիվ ու փորձել եմ ներդնել հանրային խոսքի ու հաղորդակցության քաղաքակիրթ մշակույթ, ինչին, անկեղծ ասած, շատերը դրական են արձագանքել, անձամբ եմ տեսել ու համոզվել, թե որքան պրոֆեսիոնալ ու սրտացավ է քաղաքապետը՝ այս բարդագույն ոլորտի կառավարման, խնդիրներին արձագանքելու և քաղաքի զարգացմանն ուղղված հավակնոտ ծրագրերն առաջ մղելու հարցում:

Ուրախ եմ, որ ես էլ կարողացա ինչ-որ չափով աջակցել դրան՝ ամենօրյա ռեժիմով բաց պահելով գրեթե շուրջօրյա հաղորդակցության հոսուն խողովակները: Առջևում նոր փուլ է, նոր հեռանկար, կարծում եմ կլինեմ այնտեղ, որտեղ իմ կարիքը կզգան, ես պատրաստ եմ իմ արդեն պատկառելի փորձով մտնել մասնագիտական կենսագրության նոր շրջափուլ:

Leave a Comment