Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցած ողբերգական վթար։ 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են. հայտնում է News.am-ը։
NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝ կին։
Այսօր՝ ժամը 17.17-ին, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, եւս 11–ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։