ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ բանակցում է անօդաչու տեխնոլոգիաների շուրջ

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ բանակցություններ է վարում անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ։ Այս մասին Fox Radio-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ եթե հնարավոր գործարքը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին, Վաշինգտոնը պատրաստ է այն քննարկել և բանակցություններ վարել։

«Մենք մշտապես ուղիներ ենք փնտրում մեր սեփական պաշտպանությունն ամրապնդելու համար և պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, որոնք ունեն մեզ անհրաժեշտ տեխնոլոգիաները»,- նշել է Ռուբիոն։

Միաժամանակ պետքարտուղարն ընդգծել է, որ խոսքը երկարաժամկետ նախագծերի մասին է, և դրանց իրականացումը չի կարող անմիջապես սկսվել։

Leave a Comment