Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետական ​​գաղտնիքների պաշտպանության պետին

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որով աշխատանքից ազատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետական ​​գաղտնիքների պաշտպանության և լիցենզավորման վարչության պետ Օլեգ Խրամովին։ Փաստաթուղթը հրապարակվել է Զելենսկու պաշտոնական կայքում։

Փաստաթղթում պաշտոնանկության պատճառը չի նշվումմ, սակայն, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, այն ուղղակիորեն կապված է Կիևում նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ։

Չորեքշաբթի  Ուկրաինայի մայրաքաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպին կարող էին ներգրավված լինել երկու գերատեսչությունների՝ Անվտանգության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) աշխատակիցներ։ Զելենսկիի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, որը նախկինում երկար ժամանակ ղեկավարել է ԳՀՎ-ն, փաստորեն անցել է իր նախկին ենթակաների կողմը։

Leave a Comment