«Այսօր ձեր սիրտը հովացնող հացն ու խրախճանքը շատ թանկ գին է ունենալու». Նինա Կարապետյանց

«Այսօր ձեր սիրտը հովացնող հացն ու խրախճանքը շատ թանկ գին է ունենալու». Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաց և խրախճանք
Ամենաշատը ապշում եմ էն մարդկանց վրա, ովքեր ժամանակին անձամբ/կամ իրենց համախոհները ենթարկվել են բռնաճնշումների, ու հիմա արդարացնում են իշխանությունների հակաիրավական և անմարդկային վարքը։
Ես չեմ առաջարկում սիրել նրանց, ովքեր հանցավոր ռեժիմների մաս են կազմել, բայց կարելի ա չէ՞ փորձել մարդկային կերպարանքը չկորցնել …
Մի սնեք հանցավոր ռեժիմին, այլապես նրանք մի օր կթակեն նաև ձեր դուռը։
Մի հայհոյեք իրավապաշտպաններին, ձեզ համար մերժելի մարդկանց իրավունքները պաշտպանելու համար, այլապես վաղը չեն լինի նրանք, ովքեր կպաշտպանեն/կռիվ կտան ձեր և ձեր հարազատների խախտված իրավունքների համար։
Այսօր ձեր սիրտը հովացնող հացն ու խրախճանքը շատ թանկ գին ա ունենալու»:

Աղբյուրը`   Նինա Կարապետյանց

Leave a Comment