Արդեն հնարավոր է նորածնին առցանց գրանցել պոլիկլինիկայում

Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, Ձեր նորածնի հաշվառման հասցեի տարածքում գտնվող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունում երեխային առցանց գրանցելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործել համակարգ, «Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականացում անցնելուց հետո պետք է ընտրել հաստատությունը և բժշկին։ Iravaban.net-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից։
  • Երեխայի մոր հետ գրանցված ամուսնություն ունեցող հայրը միայն կարող է առցանց գրանցել երեխային, մոր դեպքում` գրանցված ամուսնություն ունենալը պարտադիր չէ:
  • Նորածնի ծնունդը պետք է գրանցված լինի մինչև նրան բժշկական կազմակերպությունում գրանցելը
  • Եթե նորածնի հաշվառման և փաստացի բնակության հասցեները նույնը չեն, ապա ծառայությունից հնարավոր է օգտվել միայն ֆիզիկապես այցելելով բնակության հասցեի (մարզի) տարածքում գտնվող բժշկական կազմակերպություն։

Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումը կատարվում է անմիջապես։ Գրանցումից հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը պետք է կապ հաստատի ծնողի հետ՝ տնայց կատարելու նպատակով։

Leave a Comment