13:43 02.09.2026
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա
Երևանում սեպտեմբերի 2-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ին, 4-6-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու […] …
13:21 02.09.2026
Աննա Բաբաջանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Աննա Բաբաջանյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում: Նա համակարգելու է հանրակրթության և մասնագիտության կրթության ու ուսուցման ոլորտները: Աննա Բաբաջանյանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում։ Սովորել է Երևանի Դ․ Դեմիրճանի անվան թիվ 27 դպրոցում։ Բարձրագույն կրթությունը ստացել […] …
11:08 02.09.2026
Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես […] …
10:59 02.09.2026
Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ տեսանյութի տարածումից անմիջապես հետո սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։ Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։ Հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։ Այցի արդյունքների, […] …
08:18 02.09.2026
Պուտին. Եթե ՀՀ-ն համարի, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, ՌԴ-ն վաղը կհեռանա
Ռուսաստանը նույնիսկ վաղը կլքի Հայաստանը, որտեղ ռուսական բազա է տեղակայված Գյումրիում, եթե Երևանը համարի, որ երկրում ռազմաբազա պետք չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե Հայաստանը կարծի, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, մենք վաղը կհեռանանք։ Բայց արդյոք Հայաստանը պատրաստ է դրան։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի», – ասել է նա՝ պատասխանելով […] …