ԿԳՄՍ նախարարի երկու տեղակալներն ազատվել են պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին և Արթուր Մարտիրոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Leave a Comment