Ռուսաստանը նույնիսկ վաղը կլքի Հայաստանը, որտեղ ռուսական բազա է տեղակայված Գյումրիում, եթե Երևանը համարի, որ երկրում ռազմաբազա պետք չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե Հայաստանը կարծի, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, մենք վաղը կհեռանանք։ Բայց արդյոք Հայաստանը պատրաստ է դրան։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։