Երևանը պետք է կողմնորոշվի ԵՄ-ին միանալու հարցում․ Պուտին

Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը, սակայն Երևանը պետք է կողմնորոշվի ԵՄ-ին միանալու հարցում․ Ղրղզստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններին և Եվրամիության հետ Երևանի մերձեցման հեռանկարներին։

ՌԴ ղեկավարի փոխանցմամբ՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը։ 2026 թվականի սկզբից ի վեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը արդեն հասել է 2,5 միլիարդ դոլարի։

Ռուսաստանը միշտ կողմ է եղել Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, սա համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին,- ասաց Պուտինը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միակն էր ԱՊՀ առաջնորդներից, որը չէր խոսում ռուսերեն։

Նա իր գործընկերներին դիմեց հայերենով՝ նկարագրելով բազմաբևեռ աշխարհի իր տեսլականը, և հայտարարեց Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հարաբերությունների ապագայի վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին։

 Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները խոսում էին ռուսերեն։

Հանդիպումից առաջ Պուտինը և Փաշինյանը միմյանց ողջունեցին ձեռքսեղմամբ։

Leave a Comment