
Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, վերընտրվելուց հետո առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բիշքեկում հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բանակցություններին ընդառաջ Մոսկվան արդեն տարբեր խողովակներով դժգոհություններ է հայտնել Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների կալանավորման առնչությամբ, նորից բարձրացրել արտաքին կողմնորոշման վերաբերյալ Հայաստանում հանրաքվե անցկացնելու հարցը:
«Ամեն անգամ բարձր մակարդակով շփումը կարևոր է. նախագահը, բնականաբար, կօգտագործի այս…