ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ուկրաինայում լիակատար հրադադար հաստատել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Ուկրաինայում լիակատար և անհապաղ հրադադար հաստատել՝ խաղաղության բանակցությունները հնարավոր դարձնելու համար։

«Չորս տարուց ավելի անց եկել է Ուկրաինայում լիակատար և անհապաղ հրադադարի ժամանակը։ Սա կհարթի ճանապարհը արդար, երկարատև և համապարփակ խաղաղության շուրջ բանակցությունների համար՝ համաձայն միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և համապատասխան բանաձևերի», – ասել է Գուտերեշը Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։

Leave a Comment