Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը

Նախկին բանդայի պարագլուխ Դուեյն «Քեֆի Դի» Դևիսը մեղավոր է ճանաչվել ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունը կազմակերպելու մեջ, հայտնում է BBC-ն: aavoeaea-1788256202292-770x_.jpg 47.8 KB Երդվյալների…

Նախկին բանդայի պարագլուխ Դուեյն «Քեֆի Դի» Դևիսը մեղավոր է ճանաչվել ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունը կազմակերպելու մեջ, հայտնում է  BBC-ն:

aavoeaea-1788256202292-770x_.jpg 47.8 KB

Երդվյալների ատենակալների դատարանը նրան մեղավոր է ճանաչել մահացու զենքով դիտավորյալ սպանության համար՝ 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում մեքենայից կատարված կրակոցների հետևանքով ռեփի սուպերաստղի մահվան գործով: Դատավարության ընթացքում դատարանում լսվել է 2008 թվականի ոստիկանական հարցազրույցի ձայնագրությունը, որում Դևիսն ասել է, որ եղել է այն մեքենայում, որից կրակոցներ են արձակվել, բայց ինքը չի կրակել այն փամփուշտները, որոնք սպանել են Շաքուրին:

Մեղադրող կողմը պնդել է, որ չնայած Դևիսը՝ «South Side Compton Crips» փողոցային բանդայի նախկին առաջնորդը, ինքը զենքից չի կրակել, սակայն նա է հրամայել կրակել և տրամադրել ատրճանակը, որն օգտագործել է նրա զարմիկ Օրլանդո Անդերսոնը։

Անդերսոնը մահացել է 1998 թվականին չկապված միջադեպի ժամանակ՝ հերքելով իր առնչությունը Շաքուրի սպանությանը։ Գործով գլխավոր ապացույցը հենց Դևիսի խոսքերն էին, որոնցում նա բազմիցս և հրապարակայնորեն խոստովանել էր, որ գտնվել է սպիտակ «Cadillac»-ի ներսում, որից արձակվել են մահացու կրակոցները:

Դևիսը նշել է, որ բողոքարկելու է դատավորի որոշումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմբսին (Փի Դիդի) կարող են քրեական մեղադրանքներ առաջադրվել Թուփաք Շաքուրի սպանության հետ կապված, եթե դատարանը մեղավոր ճանաչի Դուեյն «Քիֆի Դի» Դևիսին։

Leave a Comment