
«Մեզ թույլ են տվել ապրել տնակներում, մինչև կկարողանան ապահովել կացարանով»,- Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի փողոցի տնակների բնակիչներից Լիլիթ Մանուկյանը։ «Պետք է դիմում գրենք։ Կոնկրետ տեղ չեն ասել, թե հետագայում որտեղ կբնակեցնեն մեզ, բայց ասացին մոտենանք սոցիալական ծառայություն բաժին, դիմում գրենք, ներկայացնենք մեր խնդիրը։ Դա պետության տարածք է, վաղ թե ուշ պետք է քանդեն, ժամանակավոր կմնանք մեր տնակներում՝ մինչև կապահովեն մեզ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Շենգավիթում ապօրինի կառուցված տնակների բնակիչները, ովքեր երեկ թույլ չէին տվել քաղաքապետարանի աշխատակիցներին քանդել իրենց կացարանները, հրավիրել են թաղապետարան։