«ՕՌԱՆԺ ՕԻԼ»- ին նախատեսում են տուգանել 9 մլն դրամով. ցանցի 10 կետեր կապարակնքվել են

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում, հայտնում է գերատեսչությունը ֆայսբուքյան էջում։

Հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

▪️դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին, բացակայել են,

▪️չափանոթները,

▪️արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։

❌Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։

Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ:

⚖️Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՇՈՒՐՋ 9 ՄԼՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ։

Leave a Comment