Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Ա. Նավասարդյանը 2026 թվականի օգոստոսի 28-ին հրաման է ստորագրել Նարեկ Արզումի Արզումյանին պաշտոնի նշանակելու մասին։ Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հրամանի համաձայն՝ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Արզումի Արզումյանին 2026 թվականի սեպտեմբերի 1-ից նշանակել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչի պաշտոնում՝ ազատելով նրան նույն կառույցի ավագ քննիչի պաշտոնակատարի պաշտոնից։
Հրամանը կայացվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 17-րդ հոդվածի 15-րդ, 20-րդ հոդվածի 2-րդ մասերի և հիմք ընդունելով Ն. Արզումյանի՝ 2026 թվականի օգոստոսի 28-ի դիմումը։