Պուտինը նշել է, որ ՇՀԿ-ն դարձել է բազմաբևեռ աշխարհի ազդեցիկ կենտրոն

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) 25 տարվա ընթացքում մեծ ճանապարհ է անցել՝ դառնալով բազմաբևեռ աշխարհի ազդեցիկ կենտրոն, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը երկուշաբթի օրը ժամանել է Ղրղզստան՝ ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար։

«Քառորդ դարի ընթացքում Շանհայի համագործակցության կազմակերպությունը մեծ ճանապարհ է անցել։ Հիշեցնեմ, որ հիմնադրվելով 2001 թվականին վեց պետությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախաձեռնությամբ՝ այն ավելի ուժեղ և հզոր է դարձել՝ դառնալով ի հայտ եկող բազմաբևեռ աշխարհի անկախ և ազդեցիկ կենտրոններից մեկը», -ասել է Պուտինը։

Ղրղզստանը հյուրընկալում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը՝ որպես կազմակերպության ներկայիս նախագահ։ ՇՀԿ և ՇՀԿ+ ձևաչափի միջոցառումներին կմասնակցեն 17 երկրների և վեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Leave a Comment