Իրանը կհետևի Իսլամաբադի հուշագրին, եթե ԱՄՆ-ը վերադառնա իր պարտավորություններին․ Փեզեշքիան

Իրանը կշարունակի պահպանել Իսլամաբադի հուշագրի պայմանները, եթե Միացյալ Նահանգները վերադառնա իր պարտավորություններին, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների կողմից իր պարտավորությունների խախտումը համարժեք արձագանք է ստացել Իրանի կողմից։ Այնուամենայնիվ, ես հստակեցնում եմ. եթե Միացյալ Նահանգները վերադառնա վերոնշյալ փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես անհապաղ կպատասխանի դրան», – ընդգծել է նա ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Փեզեշքիանը հավելել է, որ, ի տարբերություն Միացյալ Նահանգների, Իրանն ունի «իր միջազգային պարտավորությունների և պայմանագրերի կատարման անբասիր արձանագրություն և միշտ գործել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»։

Leave a Comment