Դատավոր Մադլենա Մարգարյանի գործուղման ժամկետը երկարաձգվել է

Հիմք ընդունելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մադլենա Մարգարյանի գրությունը, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի    5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի մարտի 19-ի թիվ ԲԴԽ-29-Ո-26 որոշման 1-ին կետով սահմանված՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մադլենա Մարգարյանի Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղելու ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի մարտի 23-ը ներառյալ: Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ սեպտեմբերի 1-ից։

Հիշենենք, որ Մադլենա Մարգարյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակվել է 2026 թվականի փետրվարի 2-ին։

 

Leave a Comment