Նեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 974-ի

Նեպալի հյուսիսում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 974-ի, երեքշաբթի օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը։

Նախկինում աղետի հետևանքով զոհերի թիվը կազմել էր 951։

«Նեպալի ոստիկանության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ օգոստոսի 31-ի տեղական ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ Նեպալում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 974-ի», – հայտնել է հեռուստաալիքը։

Leave a Comment