Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Էրեբունի Երևանի 2800-ամյակի» հուշամեդալով է պարգևատրել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնում գործունեությունն ավարտող Մարգարիտ Խաչատրյանին։
Քաղաքապետը բարձր է գնահատել Մարգարիտ Խաչատրյանի նվիրված աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով Երևանի կրթության ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։