Մերցին սուլոցներով են ընդունել նախընտրական այցի ժամանակ • Tribune.am

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին սուլել են Մեկլենբուրգ-առաջավոր Պոմերանիա երկրամասում գտնվող Բալթյան Կյուլունգսբորն հանգստավայր նախընտրական այցի ժամանակ, ցուցարարները նրա հասցեին հայհոյանքներ են հնչեցրել եւ պահանջել հրաժարական, հաղորդում է T-online հրատարակությունը:

Սեպտեմբերի 20-ին Գերմանիայի հյուսիս-արևելքում գտնվող Մեկլենբուրգ-առաջավոր Պոմերանիա դաշնային հողում տեղի կունենան Լանդթագի ընտրություններ։

«Ամբաստում որոշ մարդիկ ՔԴՄ քաղաքական գործչին (Մերց — խմբ.) անվանել են «պատերազմի հրահրող», «Պինոկիո» կամ վանկարկել են «Հրաժարական տվեք»»,- նշում է հրատարակությունը։

Նշվում է, որ բողոքի ցույցերի սկսվելուց առաջ կանցլերը հասցրել է կանգ առնել տեղական ռեստորանում, որտեղ փորձել է ձկան սենդվիչ և այն անվանել «հիանալի»։ Սակայն, ամբարտակում տեղի ունեցած միջադեպի պատճառով, Մերցի նախատեսված մամուլի հայտարարությունը չեղարկվել է։ Դրա փոխարեն նա սահմանափակվել է քաղաքացիների հետ իր քարոզարշավի տաղավարի արգելապատնեշների միջով կարճատև զրույցով, որից հետո շտապ լքել է միջոցառումը։

Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերնիայից Մերցը անմիջապես ուղևորվել է Սաքսոնիա-Անհալթ, որտեղ նույնպես նախատեսել է նախընտրական միջոցառում։

«Bild» թերթը երկուշաբթի օրը հաղորդել է, որ սեպտեմբերի 6-ին Գերմանիայի արևելքում գտնվող Սաքսոնիա-Անհալթ նահանգում կայանալիք տարածաշրջանային ընտրությունները կարող են նշանավորել Մերցի գլխավորած Գերմանիայի ներկայիս կառավարության վերջի սկիզբը և հարցեր առաջացնել նրա ղեկավարության վերաբերյալ։

Leave a Comment