Տեսանյութ. Հայ մարզիկները Բիշքեկում մասնակցել են Քոչվորների 6-րդ համաշխարհային խաղերին

Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդները:

Մինչ բացման արարողությունը՝ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

Արարողության ընթացքում խաղերին մասնակից պետությունների մարզիկներն իրենց ազգային դրոշներով հանդիսավոր կերպով մուտք են գործել մարզադաշտ: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները:

Խաղերի բացման արարողությունից հետո Ղրղզստանի նախագահի անունից՝ ի պատիվ միջոցառմանը մասնակից պետությունների ղեկավարների, տրվել է ընթրիք:

Տեսանյութը՝ այստեղ։

Leave a Comment