Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ

ՆԳՆ-ից հայտնում են՝ համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվում է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արարատ գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։

Նույն օրը նա հայտնաբերվում է Արարատ գյուղում, ձերբակալվում և տեղափոխվում բաժին, որտեղ խոստովանում է արարքը։

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Leave a Comment