
Ռուսաստանը շարժվում է դեպի Ուկրաինայի հետ պատերազմի ավարտ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ։
Զրույցի ընթացքում Հնդկաստանի վարչապետը, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև Ուկրաինային։ Նա նշել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և կոչ է արել «շարժվել այս ուղղությամբ»։ Մոդին առաջարկել է քննարկել այս բոլոր հարցերը և կիսվել իր սպասումներով Պուտինի՝ սեպտեմբերին Նյու Դելիում կայանալիք BRICS գագաթնաժողովին այցի վերաբերյալ։
«Շատ շնորհակալ եմ, հարգարժան վարչապետ։ Մենք շարժվում ենք այս ճանապարհով», – ասել է Պուտինը Մոդիի ելույթից հետո։