Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե •

Նոյեմբերյանի քաղաքապետ Արսեն Աղաբաբյանին ոչ թե ձերբակալել են, այլ հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե` մի քանի տարի առաջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Թերևս խոսքը աճուրդային պայմանագրի մասին է, որը կնքել է քաղաքապետը ժամանակին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն համարում է, որ գործարքն իրականացվել է ավելի ցածր գնով, քան կարելի էր անել:

Ընկերներն ու հարազատները այս պահին Հակակոռոիպցիոն կոմիտեի մոտ սպասում են Արսեն Աղաբաբյանին:

Leave a Comment