«Ռադիոլուրի» տեսախցիկն ուսումնական տարվա մեկնարկին շրջել է մի շարք վաճառասրահներով՝ փորձելով պարզել, թե միջինը որքան է արժենում 1 երեխային հագուստով, կոշիկով ու գրենական պիտույքներով դպրոցին պատրաստելը։ 50-80 հազար դրամն այն միջակայքն է, որն ամենաշատն են մատնանշել առևտուր անող ծնողները՝ նկատելով, որ այդ գինը դեպի վերև կարող է անվերջ աճել՝ կախված գնողունակությունից և նախասիրություններից։ Թե վաճառողներն ու թե ծնողները նկատել են՝ վերջին տարիներին գնալով ավելի հաճախ են մարդիկ օնլայն առևտուր անում, ինչը նաև տեղում վաճառքն է նվազեցրել։