ՀՀ նախագահը նոր օրենքներ Է ստորագրել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 31-ին ստորագրել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին…

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 31-ին ստորագրել է  մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ 

Ըստ այդմ՝ 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կկոչվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Արտաքին գործերի  նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:

Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին ԱԺ-ն՝ 64 կողմ, 26 ձայներով  ամբողջությամբ ընդունել էր  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ու կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը։ 

Leave a Comment