Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը


Քաղաքականություն


Բիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Փաշինյանի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

Հիշեցնեն՝ այսօր Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Նա Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:  ՀՀ կառավարության հաղորդմամբ, այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: 


Leave a Comment