Օգոստոսի 31-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։
Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի ղեկավար կազմի, ուսանողների և ունկնդիրների պատվիրակությունը Հայաստանում է բարձրաստիճան սպաների ուսումնական գործընթացի շրջանակում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության, մասնավորապես բարձրաստիճան սպաների կրթության բնագավառում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
ՊՆ
Կարդացել են
1 անգամ