Տակը բան լիներ՝ Մարտի 1-ի խայտառակության տակ չէին մտնի․ էլ փամփուշտ չունեն կրակելու․ Բագրատ Միկոյան

31 Օգոստոսի, 2026

 

«Նախագահ Քոչարյանի ռուսամետության հետ կապված՝ գիտեք, ամենևին վատ չէ, այլ շատ լավ է, որ Հայաստանում կա քաղաքական գործիչ, պետական այր, ով ռուսական իսթեբլիշմենթի բոլոր օղակներում ունի ազդեցություն և հարգանք։ Առավել ևս արդեն թշնամանքի հասնող հայ-ռուսական հարաբերությունների պայմաններում շատ լավ է, որ մենք ունենք հայ պետական գործիչ, որն ունի այդ ազդեցությունը, և նրա կալանավորումը նույնպես նշանակություն ունի։

Երկրորդ՝ այն, որ այս հարցը ՇՀԿ-ում քննարկման սեղանին է, ևս մեկ ապացույց է, որ սա աշխարհաքաղաքական հարց է։ Առավել ևս, երբ դրա մասին հայտարարում է ՇՀԿ հիմնադիր պետություններից մեկը՝ նշելով, որ իր քննարկման սեղանին դրված է լինելու նաև սա։ Սա ևս մեկ ապացույց է, որ սա աշխարհաքաղաքական հարց է»,- այս մասին «Աշխարհաքաղաքական գործ» խորագրով ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Մանրամասն՝ տեսանյությում։

Leave a Comment