Հայաստանում առաջին անգամ կներկայացնի Թորոս Ալաջաջյանի «Սև և սպիտակի լույսը» խորագրով ցուցահանդեսը

Հայաստանում առաջին անգամ կներկայացնի Թորոս Ալաջաջյանի «Սև և սպիտակի լույսը» խորագրով ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնը («ՀայԱրտ» Կենտրոն) լուսանկարչության 200-ամյակի առթիվ Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ կներկայացնի Թորոս Ալաջաջյանի «Սև և սպիտակի լույսը» խորագրով լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը։

Թորոս Ալաջաջյանի բացառիկ հավաքածուն ներկայացնող ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 11-ից դեկտեմբերի 11-ը։

Ցուցահանդեսում կներկայացվի 13 երկիր ներկայացնող 55 լուսանկարչի՝ Անրի Կարտիե-Բրեսոնի, Սեբաստիան Սալգադոյի, Մարկ Ռիբուի, Ռենե Բյուրիի, Դեյվիդ Լինչի, Անտուան Ագուջյանի, Ֆրանսուազ Դեմյուլդերի, Մարի-Լոր դը Դեքերի և այլ անվանի հեղինակների 114 սև-սպիտակ լուսանկար:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա՝

  • սեպտեմբերի 11-ին
  • ժամը 19:00-ին
  • Արդի արվեստի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտա 7ա հասցեում։

Բացման արարողությանը ներկա կլինի նաև Թորոս Ալաջաջյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment