Փաշինյանն աշխատանքային այցով Ղրղզստանում է․հանդիպում կունենա Պուտինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն։
«Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Ղրղզստանի Հանրապետություն»,- գրել է Փաշինյանը։

Բիշքեկի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը:

Վարչապետը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Բիշքեկում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Նախատեսվում են նաև ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ այլ գործընկերների հետ։  

Leave a Comment