
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը Սևանա լիճ և Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Հովք գյուղում գտնվող «Կանաչ ուսուցման կենտրոն», հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից։
Եվրամիության ֆինանսավորմամբ գործող կենտրոնը ֆերմերների, երիտասարդների և գյուղատնտեսությամբ զբաղվողների համար ստեղծված հարթակ է, որտեղ կազմակերպվում են ուսուցումներ, ճամբարային հանգիստ և արշավներ՝ համատեղելով կրթությունը, համայնքային կյանքն ու բնությունը։
«Ոգեշնչող է տեսնել, թե ինչպես է այս նախագիծը նպաստում տարածաշրջանում ավելի կայուն գյուղատնտեսության և ագրոտուրիզմի զարգացմանը»,- նշվում է ԵՄ գրասենյակի հաղորդագրության մեջ։