Երևանում կբացվի Բեռլինի Թանգարանային կղզու ցուցադրությունը – armeniatoday.am

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» միջազգային ցուցադրությունը, հայտնել են թանգարանից։

Ցուցադրությունն առաջին անգամ մեկ հարթակում կհամախմբի Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից ընտրված ցուցանմուշներ։

Այցելուներին կներկայացվեն տարբեր մշակութային միջավայրերում տիեզերքի ծագման ու կառուցվածքի, բնության, մարդու, կարգի և ժամանակի վերաբերյալ պատկերացումները, ինչպես նաև դրանց հետ կապված առասպելաբանական պատմությունները, ծիսական գործողություններն ու խորհրդանիշները՝ հին աշխարհից մինչև միջնադար և արդի ժամանակներ։

Ցուցադրությունը նվիրված է Հայաստանի անկախության 35-ամյակին և Բեռլինի Թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակին։

Այն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Գերմանիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ։

Leave a Comment