Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպանության համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։
40-ամյա Ռուսաստանի քաղաքացու մարմինը օգոստոսի 28-ի լուսաբացին Թբիլիսիի կենտրոնում՝ Բարաթաշվիլիի հուշարձանի մոտ գտնվող այգում, հայտնաբերել են անցորդները։
Սպանությունը տեղի է ունեցել սուպերմարկետում տեղի ունեցած վեճից հետո։
Քննիչների տվյալներով՝ վեճի ժամանակ մեղադրյալը մի քանի անգամ հարվածել է ՌԴ քաղաքացուն սուր զենքով և բութ առարկայով, նախքան փախչելը։ Տուժածը մահացել է դեպքի վայրում՝ ստացած վնասվածքներից։
ՆԳՆ-ն հաստատում է, որ ձերբակալվածը օտարերկրյա քաղաքացի է, բայց չի բացահայտում նրա ազգությունը։ «Новости Грузии»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ նա Հայաստանի քաղաքացի է։
Ոստիկանությունը դեպքից անմիջապես հետո նույնականացրել և ձերբակալել է կասկածյալին։ Սպանության զենքը առգրավվել է որպես ապացույց։
