
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի առաջին օրն ամփոփվել է խարույկի շուրջ հանդիպմամբ:
Այսօր մասնակիցները շարունակել են հեծանվարշավը. նախատեսված երթուղին բաղկացած է երեք հատվածից՝ 24 կմ, 26,1 կմ և 28,7 կմ։ Այսպիսով, երկրորդ օրը մասնակիցները կանցնեն շուրջ 79 կմ՝ հասնելով վերջնագծին Սևանի թերակղզում։

Երկու օրերի ընթացքում հեծանվորդները, ըստ նախնական երթուղու, կանցնեն շուրջ 215 կմ ճանապարհահատված՝ Սևանի շուրջը։ Արշավի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր։ Միջոցառումը մրցանակային հիմնադրամ չի նախատեսում։
Երկօրյա նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանն ու զարգացմանը, խթանել հեծանվային մշակույթը և առողջ ապրելակերպը։