Պատմություն, որ շարունակվում է կերտվել. ֆիլմ՝ նվիրված Տիգրան Մանսուրյանին

Ամերիկահայ ռեժիսոր Մարգոս Մարգոսյանը փաստավավերագրական ֆիլմ է նկարահանում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի մասին։ Նախագծի պրոդյուսերն է Սոնա Ատրյանը։

Մարգոսյանի խոսքով՝ ֆիլմը Մանսուրյանին կներկայացնի որպես «հայկական մշակույթի գանձ»՝ ընդգծելով, որ անգամ 87 տարեկանում նա շարունակում է պատմություն կերտել։

Նկարահանող խումբը մի քանի ամիս աշխատել է Հայաստանում՝ շփվելով կոմպոզիտորի հետ և արձանագրելով նրա հուշերն ու առօրյա կյանքը։

Leave a Comment