Իսրայելի անվտանգության գործակալությունը (Շին Բեթ) շտապ կերպով ԱՄՆ-ից տարհանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդուն՝ Յաիր Նեթանյահուին՝ ենթադրյալ սպանության սպառնալիքի պատճառով, հաղորդում է The Jerusalem Post-ը։
«Իսկապես կար Յաիր Նեթանյահուին վնաս հասցնելու զգալի ռիսկ, և հաշվի առնելով դա՝ իրավիճակը գնահատելուց հետո որոշում է կայացվել նրան շտապ տեղափոխել Իսրայել՝ իր անվտանգության աշխատակիցների հետ», – մեջբերում է թերթը «Շին Բեթ»-ի հայտարարությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ Յաիրը Ֆլորիդայից հեռացել է իր անվտանգության աշխատակիցների հետ՝ նույնիսկ իր իրերը չվերցնելով։ Յաիրն այժմ գտնվում է Իսրայելում։