Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։
«Մեգա փրոդաքշն» ՍՊԸ ներմուծվող հումքով նախատեսում է իրականացնել նավթամթերքների արտադրություն։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում նախատեսվում է զարգացնել նավթավերամշակման արտադրությունը՝ կիրառելով արդիական տեխնոլոգիաներ և բարձր արտադրողականությամբ սարքավորումներ։ Ընկերությանը պատկանում է ՀՀ-ում գործող միակ նավթավերամշակման գործարանը, որը համալրված է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով։ Ծրագիրն իրականացվելու է Արարատի մարզում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 13․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 55 աշխատատեղ՝ 560 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ.-ը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի՝ 560 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 675 մլն դրամ։
«Ռայդենա» ՍՊԸ օտարերկրյա ներդրումներով կազմակերպություն է, որը հանդիսանում է ավիատիեզերական, ավտոմոբիլային և արդյունաբերական այլ նորարարական ճյուղերի համար կոմպոզիտային նյութերի՝ պրեպրեգների (prepregs) մշակման և արտադրության մեջ մասնագիտացված ինժեներատեխնոլոգիական միակ ստարտափ ընկերությունը ՀՀ-ում։ Պրեպրեգը համարվում է տնտեսապես բարդ արտադրվող ապրանք։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 31 աշխատատեղ՝ 1․1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 48-ի՝ 1․5 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 245 մլն դրամ։
«Եվրոթերմ» ՓԲԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել Նոյան ապրանքանիշի հյութերի, պահածոների, մուրաբաների արտադրության համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 44 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման և 50 մլն դրամի ներդրում նոր պահեստների կառուցման համար։ Ներկայումս առկա է 121 աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ.-ը աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 140-ի՝ 280 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 44 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․5 մլն դրամ։
«ԱՄ լյուքս տեքստիլ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 247․5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 30 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 37 աշխատատեղ՝ 104 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի՝ 104 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 247․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 15․7 մլն դրամ։
«Հայր և որդի Կնյազյաններ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 90․2 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 50 աշխատատեղ՝ 84 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 55-ի՝ 88 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 90․2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 7 մլն դրամ։
«ՀԱՄԱ գրուպ» ՍՊԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել ալյումինե դռների և պատուհանների արտադրության համար՝ իրականացնելով 325․5 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման և 150 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 51 աշխատատեղ՝ 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 70-ի՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 325․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 33․3 մլն դրամ։