Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 29-ին, որոշումներ է ստորագրել.
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Մատիկյանին վերանշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Հովակիմյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանին վերանշանակել ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում: