Աջարական խաչապուրին աշխարհի լավագույն պանրային ուտեստների վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն հունական սագանակիին։ Վարկանիշը հրապարակել է միջազգային խոհարարական հարթակ Taste Atlas-ը, հայտնում են վրացական լրաըվամիջոցները։
«Աշխարհի 100 լավագույն պանրային ուտեստների» ցանկում ընդգրկվել են նաև վրացական այլ ուտեստներ։ Խաչապուրին՝ որպես ընդհանուր կատեգորիա, զբաղեցրել է 7-րդ տեղը, իմերեթական խաչապուրին՝ 13-րդ, իսկ շերտավոր խաչապուրին՝ 16-րդ տեղը։
Վարկանիշները կազմվում են օգտատերերի գնահատականների հիման վրա։
