Ղազախստանի նախագահը միջուկային տերություններին կոչ է արել հնարավորինս շուտ բանակցել և արգելել միջուկային փորձարկումները



Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել միջուկային տերություններին վերսկսել երկխոսությունը և ապահովել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի (CTBTO) անհապաղ ուժի մեջ մտնելը։

Այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ։

«Կամավոր հրաժարվելով մոլորակի չորրորդ խոշորագույն միջուկային զինանոցից՝ Ղազախստանը պատմական ընտրություն կատարեց խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման օգտին։ Այս որոշումը բավարարեց ղազախստանցիների ձգտումները և ցույց տվեց մեր պետության պատասխանատվությունը ապագա սերունդների ճակատագրի համար»,-նշել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նա ընդգծել է Աստանայի անսասան աջակցությունը միջուկային զինաթափման համաշխարհային շարժմանը և կոչ է արել բազմակողմանի քայլեր ձեռնարկել զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքը նվազեցնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment