Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների բարելավման հիմքեր չեն երևում

Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների բարելավման հիմքեր չեն երևում

Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների բարելավման համար առայժմ որևէ հիմք չի երևում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ որևէ հիմք չեմ տեսնում հուսալու, որ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կբարելավվեն։ Իշխանության ղեկին գտնվող ներկայիս քաղաքական գործիչները, ներկայիս սերնդի քաղաքական գործիչները, հակամարտային տրամադրվածություն ունեն՝ ոչ միայն խոսքով, այլև գործով։

Նրանք ամբողջությամբ մոբիլիզացնում են Եվրոպայի ռազմական ներուժը և այն ուղղում մեր երկրի դեմ՝ անմիջականորեն մասնակցելով մեր դեմ ռազմական գործողություններին»,- ասել է Պեսկովը՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։

Միաժամանակ՝ Պեսկովը նշել է, որ Մոսկվան պետք է «գիտակցի այդ հանգամանքը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment