Պաշտոնանկություններ Նիկոլ Փաշինյանի հրամանով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 29-ին, որոշումներ է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Հովակիմյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Leave a Comment