Ռուս–ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, անցնող շաբաթ առաջին անգամ Մոսկվա է այցելել Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիֆը։ Այցից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ամերիկացի պաշտոնյայի հանդիպում չի եղել։ ԿՀՎ ղեկավարին ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Ռեթքլիֆին Մոսկվա է գործուղել անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ինչո՞ւ էր ԱՄՆ ԿՀՎ տնօրենն այցելել Մոսկվա։