TRT Haber. Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ թուրքական նավի վրա կրակոցից հետո

Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալովը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Սև ծովում ուկրաինական զինված ուժերի կողմից թուրքական նավի հրետակոծության հետ։ Այս մասին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը՝ առանց մանրամասներ հաղորդելու։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են թուրքական «Lider Bordo Mavi» բեռնատար լաստանավի վրա Ռուսաստանի Տուապսե նավահանգստում, որի հետևանքով վիրավորվել են անձնակազմի հինգ անդամներ, հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի Տրապիզոնի նահանգի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրքութ Չելեբին։

Leave a Comment